Հայտնի է՝ ում են ծեծել կորոնավիրուսը տարածած կնոջ հարազատները

Hraparak.am-ը գրում է․

Մենք այսօր գրել էինք, որ վերջին օրերին Էջմիածնում արտակարգ պատահար է տեղի ունեցել․ մասնավորապես՝ կորոնավիրուսը Իտալիայից Էջմիածին բերած կնոջ հարազատները հանդիպել են նրան վիրավորողների հետ եւ խփել են նրան։

Դեպքի մասին մեզ նոր տեղեկություններ պարզ դարձել։ Մեր տեղեկություններով՝ խփել են «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանին, որը օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել մեքենա վարելիս, որտեղ ներկայացնում է, թե ինչ լավն է Երեւանն՝ առանց խցանումների, եւ դա կորոնավիրուսը տարածած կնոջ շնորհիվ։

«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այսպես են հարց լուծում, ոչ թե․․․ լուրջ եմ ասում, որ ծյոծը լուծեց Երեւանի տրանսպորտի տեղաշարժ խնդիրը»,-տեսանյութում նշել էր Սերգեյ Սարգսյանը։

Որ դու էս խցանումների հարցը լուծեցիր ամբողջ ներկա անցյալ քաղաքապետարանների աշխատակիցները չկարողացան էսքան ժամանակ լուծել, ոնց ենք 70 կմ/ժ արագությամբ սլանում փողոցներում։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *