ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հավաքագրվում են կամավորներ. Տարածելը խրախուսվում է․

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ, Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք, Թարգմանիչներ, Տվյալների բազա լրացնողներ, Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, ուրիշ այլ մասնագիտություն և հմտություն ունեցող մարդիկ:

Անհրաժեշտ են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու խնդրում:

Կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներին` 098860589, 077371115 և նշել Ձեր անունը, ազգանունը և ուրիշ այլ մանրամասներ: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ հավելել է. «Քանի որ կամավորության համար հեռախոսազանգերը բազմազան են, խնդրում եմ coronavolunteer @gmail.com հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`

Անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»:

Նշենք նաև, որ օգտատերերը մեծ ակտիվությամբ համաձայնություն են տվել մասնակցելու։ Ստեղծված իրավիճակում առավել միայնակ են տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք, և մեր հանրությունը առավել քան երբևէ ունի կամավորների կարիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *