Ունենք հաստատված ևս 8 դեպք․ Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել

SARS-CoV-2 , ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, 1-ին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ընթացքում։

2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։

Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում ։

Հայաստանի Հանրապետությունում վիրուսը մեծ տարածում է ստանում։

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել

ԹԱՐՄԱՑՈՒՄ 18:00, 17.03.2020թ.

Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *