«Ну-ка, все вместе!» նախագիծը, որը հեռարձակվում է Ռոսիյա հեռուստատեսությամբ, գնալով ավելի և ավելի մեծ հեղինակություն և լայն լսարան է ձեռք բերում։
Նախագծում հայտնվում են ամենատաղանդավոր մասնակցության հայտ ներկայացրած երգիչները, որոնք նախագծում մնալու համար պետք է կարողանան վայելել և ստանալ ժյուրիի 100 անդամների մեծամասնության ձայները։
Պետք է նշել, որ նախագծում իրենց մասնակցությունն են ունցեցել մի շարք տաղանդավոր մեր հայտենակիցները։ Այս անգամ էլ պատվով հանդես գալու հերթը հայուհի Ալինա Կիրակոսյանինն էր, ով հաղորդմանը մասնակցելու էր եկել Յուժնի Սախալինից։ 25-ամյա Ալինան հանդես է եկել «Mercy» | All Together Now հիթով և գրավել բոլորին։
Ալինան պատմում է, որ երբ փոքր հասակում սկսել է հաճախել երաժշտական դպրոց, ինչ-որ ժամանակ կտրականապես չի ցանկացել շարունակել ուսումը, սակայն դա մի կարճ ժամանակ է տևել, որից այնուհետև նա սիրել է երգը և երաժշտությունը և հետագայում ստացել երաժշտական բարձր ուսում։
Ալինայի մասնակցությունը նախագծին ու այլ մանրամասների կարող եք տեղեկանալ ստորև նեկայացված տեսանյութում։