Ժողովուրդի Նիկոլը և Գոռոզ Ցար Ռոբիկը. Ալիս Սողոմոնյան Գիշերը ցնցել է ողջ համացանցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալիս Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԼՈՒՅՍ ՈՒ ՍՏՎԵՐ
ԼՈՒՅՍԸ- Արտակարգ դրություն, որ ՏՎՅԱԼ պահին շատ հարկավոր էր երկրի համար, հայտարարվեց բաց քննարկումով և՛ կառավարության նիստում, և՛ Ազգային ժողովում: Առավոտից մինչ ուշ գիշեր ժողովրդին բացատրվեց արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, դետալ առ դետալ վերլուծվեց՝ հնարավոր ծագող հարցերը նախապես վեր հանելով և բացատրելով:

Մտահոգված լինելով այդ անտեր կորոնավիրուս կոչված ախտի տարածման առաջն առնելով, կառավարությունը, ածանցյալ ամեն թեմա մոռացած, զուտ ա՛յս անհրաժեշտ խնդիրը լուծելուն միտված քայլ արեց:

Եվ դա, կրկնում եմ, բաց քննարկումով, ժողովրդի առաջ հաշվետու լինողի պահվածքով, երկրին հասանելիք վտանգները կանխարգելու պատճառաբանվա՛ծ արտակարգ դրություն հայտարարելը տվյալ պահի համար ամենաանհրաժեշտ միջոցառումը դիտելով: Ահա թե ինչ է նշանակում ժողովրդավարություն:

ՍՏՎԵՐԸ- Մտովի տեղափոխվենք 2008 թվական: Միահեծան գոռոզ ցար ռոբիկ քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Քննարկե՞ց իր այդ դաժան մտադրությունը ժողովրդի հետ…

Քննարկե՞ց Ազգային ժողովում… Մինչ արտակարգ դրություն հայտարարելը խոսե՞ց ժողովրդի հետ: Անշուշտ՝ ոչ:

Ի՞նչ խոսեր, ի՞նչ ասեր: Ասեր, որ դա արվում է ամեն գնով սերժին իշխանության բերելո՞ւ համար: Ասեր, որ խաղաղ ցույց անող ժողովրդին ջարդել է «Ազատության» հրապարակում, ասեր, որ հարյուրավոր ձերբակալությունների հրաման է տվել, ասեր, որ ՍԴ-ի դատավորներին ստիպել է արտակարգ դրության պայմաններում անգամ քննել ընտրությունների կեղծման հարյուրավոր փաստերով այդ «բարձրագույն ատյան» կոչված անտերանոցում ու սեռժամետ որոշում կայացնել:

Ասեր, որ 300 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու ընդդիմության արդարացի պահանջը չի կատարվելու, քանի որ կբացվեր կեղծիքների շարանը…

…Մամուլում ոչ մի ազատ հրապարակում, ընդդիմախոսության ո՛չ մի դրսևորում, ինքը՝ միահեծան գոռոզ ցարը, որոշել էր այդպես ու վերջ: Ու հանկարծ որևէ մեկը չփորձի անգամ միջազգային կազմակերպություններին դիմել, քանի որ, ռոբիկ քոչարյանը Եվրախորհրդի մոնիտորինգային խմբից ակնկալվող զեկույցի հետ կապված արտահայտվել էր իր ոճով.

«Մենք չպետք է միջազգային կազմակերպություններն իբրև վերադաս կազմակերպություններ դիտենք… մենք անկախ երկիր ենք ու մենք պետք է այնպես աշխատենք մեր ժողովրդի, մեր բնակչության հետ, որ այդ անկախության արժեքները չնվաստացնենք»:
Եվ ժողովրդի և բնակչության մասին խոսում էր սա, որն իր հակաժողովրդական վերաբերմունքով 2008-ի մարտին ճահիճի վերածեց Հայաստանի քաղաքական դաշտը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *