Հայտնի է Լուիզա Ներսիսյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը

Տեղեկություն ստացանք, որ Women’s Club-ի անձնակազմն ինքնամեկուսացված է:

Women’s Club հումորային նախագծի բոլոր անդամները վերադարձել են շրջագայությունից։ Փարիզում նրանց ներկայացումը չի կայացել։ Վերադառնալուց հետո Լուիզա Ներսիսյանը տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և թեստավորվել։

խմբի անդամները որոշել են տասնչորս օր ինքնամեկուսացվել, չվտանգելով հարազատների և քաղաքացիների առողջությունը հնարավոր վիրուսակիր լինելու դեպքում։ «Վերջին ելույթը չեղարկվեց, քանի որ դրա նախորդ օրը Մակրոնը ելույթ ունեցավ, և հորդորեց բազմամարդ միջոցառումներ չանել։

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է կատարել, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո օդանավակայանում պարտադիր ստուգում է անցել, արդյունքում պարզվել է, որ ջերմություն ունի:

Դրանից հետո նրան տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այնտեղ դերասանուհին կորոնավիրուսի թեստ է հանձնել և գիշերն ացկացրել հիվանդանոցում: Ավելի ուշ դերասանուհին «սթորի» բաժնում տեսանյութ է տեղադրել, որտեղ բժիշկն անձամբ է հայտնում, որ թեստավորման պատասխանը բացասական է եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *