Հայաստանի Հանրապետությունն այն ամենահզոր երկիրն է, որին ծնկի բերելն ուղղակի անհնար է։ Համախմբված են բոլորը, անկախ քաղաքական հայացքներից, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ դիրքից, պաշտոնից։
Հասարակ քաղաքացին նույնիսկ այսօր ուս ուսի տված կանգնած է վարչապետի հետ։ Այսօր ամեն ինչ լինում է իսկապես հայավարի։ Իսկապես ինչպես, որ մենք կանք այդպես էլ պայքարում ենք՝ միասնական, ուժեղ և հզոր։
Վարչապետի տիկինն էլ է միացել կամավորական խմբերին, որոնք այսօր կորոնավիրուսի հետ կապված տարբեր գործողություններ են իրագործում, մեկը ախտահանում է, մյուսը՝ կորոնավիրուսով վարակված մարդկանց սնունդ է հատկացնում, չնայած որ դրա կարիքը չկա։
Պետությունը հոգում է այդ կարիքները, բայց համենայն դեպս դա էլ է վերաբերմունքի տեսակ։ Մարդիկ հոգում են իրենց շրջապատի մասին։
Վարակված մարդիկ չպետք է իրենց մերժված զգան հասարակությունում, այսօր միակ մերժված մարդիկ թող լինեն հանրապետականները։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝