Իտալիայում ռազմական տեխնիկայով տեղափոխել են կորոնավիրուսից մահացածների դիակները

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Իտալիայում գտնվող Բերգամո քաղաքում ռազմական տեխնիկայի շարասյունը տեղափոխում է կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացած մարդկանց մարմինները:

Ինչպես հայտնում է Sky-ը, քաղաքում վարակի պատճառով կյանքից հեռացել է առնվազն իննսուներեք մարդ:

«Բերգամոյի դիակիզարանը, որն աշխատում է օրը քսանչորս ժամ, կարող է դիակիզել քսանհինգ մարդու: Պարզ է, որ այն չէր կարող դիմակայել վերջին մի քանի օրերի ընթացքում առաջացած ծանրաբեռնվածությանը », — նշել է Բերգամոյի քաղաքապետ Ջիորջիո Գորին:

Այդ պատճառով էլ քաղաք է ժամանել ռազմական տեխնիկա, որն ուրիշ քաղաք է տեղափոխելու մարմինները՝ Մոդեն, Ակվի Տերմե, Պարմա և ուրիշ այլ քաղաքներ: Նշվում է, որ մարդկանց աճյունափոշին կվերադարձվի Բերգամո:

Սիրելի՛ Հայրենակիցներ, նման օրինակները վառ արտահայտությունն են մարդկային կյանքի կարևորագույն դրսևորման։ Եվ սրանք փաստեր են, որոնք հնարավորություն են տալիս համեմատելու Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրվածության և այլ երկրների իրավիճակների հետ։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *