Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. ՀԵՍԱ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԼՈՒԽՍ ՑՐԻՎ ԿԳԱ։ Ուրեմն՝ լսեք, ընկերներ, հեսա մի բան եմ պատմում՝ ներվայնությունից գժվելու եք, ճիշտ ինչպես, որ ես հեսա հիմա կարող ա ինսուլտ ստանամ։
Ուրեմն՝ ի՜նչ է պարզվում. քիչ առաջ ինձ պարզ դարձավ, որ մեր երկրի միակ ազնվական դղյակը՝ տասնիներորդ դարի այս շքեղագույն տունը, որը ցանկացած նորմալ երկրում շտապ կվերականգնվեր պետության կողմից եւ կփայփայվեր աչքի լույսի պես։
Այ էդ հոյակապ կոթողը, ախպեր ջան, եսիմ ոնց, նախորդ չատլախագույն իշխանության օրոք՝ էդ կաշառակեր ղախպեքի օրոք, կոպեկներով սեփականաշնորհվել ա էն հայտնի մանկապիղծի կողմից։
Ինչ–որ մի հարյուր դոլարով տվել են էդ մարդուն։ Արա, 100 դոլարո՞՞՞վ։ Վա՜յ, ես ձեր անասուն էն էն էն ա… Մի խոսքով՝ Սերոբ Տեր–Պողոսյանը գնել ա էս տունը հիսունյոթ հազար դրամով, հետո էնտեղ եսիմ ինչեր ա եղել, սեփականատերը փոխվել ա բան ման ու հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ինձ հասած վերջին տվյալներով՝ էս նոր սեփականատերը պահանջում ա տան դիմաց մեկուկես միլիոն ամն դոլար։
Ժողովուրդ, տունը ժամ ժամի վրա քանդվում ա։ Հասկանու՞մ եք։ Սեփականատերն ինքը չի վերականգնում, դրել պահակներով բանով փակել ա տարածքը, սակայն որոշել ա էս քյասիբ երկրի հաշվին մի լաաա՜վ հարստանալ ու դեմ ա տվել պետությանը, թե բա՝ 1.5 միլիոն դոլար արժի՝ տվե՛ք, վերցրե՛ք ձեզ, ինչ ցանկանում եք արեք։
Հիմա ասեք ինձ՝ ի՞նչ անենք։ 1.5 միլիոն դոլարը Էջմիածնի մեկ տարվա բյուջեն ա։ Քաքի մեջ ենք, հորս արև։ Նստած լացում եմ։