Ընտիր և կարևոր նորություն։
Հարգելի հայրենակիցներ, նախ նշենք, որ Ազգային ժողովի նախագահ՝ Արարապ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր արել։
«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։
Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։
Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին։»
Հարգելի հայրենակիցներ, հավելենք, որ Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մարտի 17-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆիզիկական անձանց և կազմակերպություններին նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսի կանխարգելման և նրա պայքարի համար, ինչպես նաև այդ համաճարակի հաղթահարման նպատակով ստեղծված ֆոնդին և դրա ֆինանսական աջակցության համար տրամադրվել է մոտ 321 մլն դրամ։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։