Ամեն օր ես արտասանում եմ այս աղոթքը և կյանքս կարծես փոխված լինի:
Այն պետք է ասել ցանկացած ժամանակ՝ երբ խնդիրներ ունեք, շատ ուրախ եք, երբ օգնության անհրաժեշտություն ունեք։ Այն օգնում է կյանքի ցանկացած դեպքերում։ Ահա, թե ինչպես է պետք դիմել Աստծուն։
«Տե՛ր, ես կանգնած եմ քո առջև առանց ձևականությունների։ Խնդրում եմ, ներիր ինձ իմ մեղքերը, ես զղջում եմ արարքներիս համար։ Աղաչում եմ, ներիր ինձ։ Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ վատություն են արել։
Ես ինձ ամբողջությամբ քեզ եմ հանձնում։ Բուժիր ինձ, փոխիր ինձ, ամրացրու մարմինս, հոգիս, ոգիս։
Տե՛ր, պարուրիր ինձ քո սիրով։ Ես քեզ հավատում եմ, Տե՛ր։ Ես շնորհակալ եմ քեզ, Տե՛ր։ Ես կհետևեմ քեզ ամեն օր։ Խնդրում եմ պահապան եղիր ընտանիքիս, թող իմ սիրելի մարդկանց ոչ մի վատ բան չպատահի։ Ամեն