Նվեր Մնացականյանի 1 րոպեանոց դիպուկ անդրադարձը Կորոնավիրուսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բերեք արդեն հասկանանք․կորոնավիրուսային սարսափ, թե մեծ ճգնաժամ՝ մարդ-սպառողի, որին եկեղեցիներում դեռ մարդ աստծո են ասում։ Նկատեցիք, թե որտեղ գտավ մեզ համաճարակը․ այո, մեր հոգևոր մայրաքաղաքում։

Սակայն թողնենք նշանային ապտակը ու քավարանով անցնելու միստիկ վախը, քանի որ այլևս էական չէ, այդ վախը տարածվում է մասսոնական լաբորատորիայից, թե իրոք մարդու բնությունն է ճեղքեր տալիս։

Կարծում եք զուր էր կաթոլիկ հովվապետը ծաղկեփունջ տանում Տիրամոր խորանին Հռոմի ամայի փողոցներով։ Իսկ մենք ճշտել ենք, ինչ է պահպանվել հումանիտար Հայաստանից 88-ի այդ դժբախտ աղետից այնուհետև։

Գիտեք, այդ Հայաստանի մասին ամենաարդարը ձեզ կպատմեն Գյումրիի և Սպիտակի աղետյալները։ Խոսեք նրանց հետ, քանի դեռ ուշ չէ։ Նրանց մոտ է պահպանվել մարդ մնալու վերջին պատվիրանը, որը նրանք արդեն որերորդ տասնամյակն է խնամքով պահում են երկրաշարժի մթնում կորած իրենց խրճիթներում հենց այս նեղ օրվա համար։

Այնպես որ, կյանքը կորոնավիրուսի ժամանակ էլ կա, դրանից հետո էլ կլինի զուտ այդ պատվիրանի շնորհիվ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը նախահեղափոխական Հայաստան երբեք չի լինի․․․

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *