Կորոնավիրուսը շարունակում է իր թևերը փռել ամբողջ աշխարհի վրա։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, այսօր պարզ դարձավ, որ ունենք հարյուր իննսուն վարակված մարդ և երկու առողջացած պացիենտ։
Բոլորը իրենց հնարավորության սահմանում փորձում են օգնություն ցուցաբերել և՛ վարակվածներին, և՛ մեկուսացվածներին, և՛ տարեցներին։ Հայ ժողովուրդը օրհասական դրության պահերին միշտ էլ միասնական է եղել և դա նոր չէ, որ պետք է բացահայտվեր։
Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա դիմակների պակաս և մենք գրեթե ամեն օր տեսնում ենք դեպքեր, թե ինչպես են մարդիկ թեկուզ տնային պայմաններում, իրենց միջոցներով կարում դիմակներ և անվճար բաժանում են շրջապատող մարդկանց։
Իսկ այսօր ևս մի գեղեցիկ ու մարդկային քայլ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի կողմից․
նրանք դիմակներ և ախտահանիչ միջոցներ են տարել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց իրենց միջոցներով։
Տեսանյութը դիտեք ստորև՝