Ես լինեի, ինչ կանեի։
0) Հայաստանից դուրս գտնվող ողջ էն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք 2 օր ժամանակ կտայի ու դրանից հետո օդային և ցամաքային անցակետերը կթողնեի միայն բեռների համար։ 1) Բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից ամբողջ վաճառակետերը կփակեի։ Կփակեյի բոլոր հանրային օբյեկտները, ժամանցի կետերը։ 1բ) Հանրային կյանքում միայն թաղման արարողությունը թույլ կտայի, ոչ ավելի քան 10 հոգով ու առանց պանիխիդայի
2) Սննունդ մատակարարող ընկերություններին 2 օր ժամանակ կտայի, որ 2 շաբաթվա հաշվարկով ապրանք մատակարերեն խանութներին։ Երկու օրից բոլոր առաքումները կարգելեի։ 3) Հացի արտադրամասերը կդարձնեի օր ու մեջով աշխատող։ Աշխատողների առողջական վիճակի խիստ մոնիտորինգով և վարակ բացահայտելու դեպքում կփակեի արտադրամասը։
4)Դիմակներ կներմուծեի մեծ քանակությամբ, կտրամադրեի դեղատրներին, ու կպարտադրեի, որ բացի իրենց տներից բոլոր մյուս դեպքերում մարդիկ դիմակ կրեն։ 5) Թեստեր, ինֆրակարմիր ջերմաչափեր և արհեստական շնչառության սարքեր կներմուծեի 6)Կհավաքագրեի կամավորների, որոնք պարետային ժամին փողոցներում մարդկանց գտնվելու հիմնավոր լինելը կստուգեին 7)Կհայտարարի 2 շաբաթից մինչև 1 ամիս պարետային ժամ։
8) Պարետային ժամին չենթարկվողներին խիստ տուգանք ու կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն կսահմանեի 9)Նվազագույնը 2 շաբաթ, անհրաժեշտության դեպքում մինչև մեկ ամիս բոլորին «ուժի զոռով» կպահեի տներում։ 10) Մի ամսվա ընթացքում կբացահայտվեն բոլոր վարակվածները, ով բուժվելու էր կբուժեի, ում չբուժեի` Աստված հոգին լուսավորի, սակայն մի ամսից կսկսեի աստիճանաբար թեթևացնել ռեժիմը։
Սա եմ ես տեսնում մեր սոցիալական «բարձր» պատասխանատվությամբ հանրություն ունեցող երկրում որպես հարցին լուծում։ Եթե սա չանենք այժմ, անելու ենք երբ ընկնենք Իտալիայի օրը։ Իսկ եթե ոչ մի դեպքում չենք անելու, լավ կլինի զարկ տանք դիակիզարանների շինարարությանը։ Եթե սա անենք հիմա, շանս կա, որ մեկ-մեկ ու կես ամսից կարող ենք մարդկային հոսքերի համար փակ սահմաններով կանոնակարգել մեր կյանքը։
Ստեղծել, արարել։ Առջևում գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է։ Եթե մենք Ապրիլի վերջ ունենանք էն վիճակը, որը ունեինք մինչև առաջին վարակը գրանցվելը, ու դրանից հետո բոլոր մտնողներին արդեն ազատված տարածքներում կարանտին ապահովենք (ինչը չարեցինք հենց սկզբից), շանս կա, որ մենք կլինենք առաջին պետությունների մեջ որոնք կհաղթահարեն պանդեմիան։
Քաջառողջություն, սեր և խաղաղություն բոլորիս։ հգ. Սա հընթացս եմ գրել, այն ինչ առաջինը մտքիս եկել է, եթե բաներ կան, որ կարելի էր ավելացնել` ասեք, եթե բաներ կան որ ըստ ձեզ հաշվի չեմ առել` դրանք էլ ասեք)։ Ձեր` Կիմ Չեն ին