ՎԵՐՋ. ՀԵՆՑ ՆՈՐ․ Ինչ պատիժ է նախատեսվում մեկուսացման կանոնները խախտելու դեպքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքներում լրացումներ կատարելու մասին հարցը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 պրիմ 3 հոդվածի 8-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«Լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման ու տարածման կանոնները խախտելը»:Նախարարի համաձայն այստեղ ԶԼՄ-ներ հասկացությունը փոխարինվում է «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, որ ավելի լայն ընդգրկում ունենա այդ հասկացությունը:

«Սակայն տեղեկացնեմ, որ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Այսինքն՝ կարող են նույնպես արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի կամ ուրիշ իրավիճակներում:

Անգամ նույն հոդվածում մաս ենք լրացնում, որի համաձայն՝ 8-րդ կետով նախատեսված տույժին ենթարկվելուց այնուհետև մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում՝ նվազագույն աշխատավարձի հիգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»,- հայտնեց Արդարադատության նախարար՝ Ռուստամ Բադասյանը:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *