Xohanooc.com-ը գրում է
Ամերիկահայ բժիշկ՝ Վարդգես Դավթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու առանձնացրել է 8 կետ, որոնց հետևելով դուք չեք հիվանդանա։
Քանի որ օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսային շատ հիվանդությունների առաջացման մեջ շատ Կարևոր դեր է խաղում մրսածությունը, հարկ եմ համարում խորհուրդ տալ (մեկուսանալու, ձեռքերը լվանալու ու դիմակ գործածելու մասին հորդորներից բացի իհարկե) առաջին հերթին խուսափել մրսելուց, մարմինը սառեցնելուց:
Դրա համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.
1. Հրաժարվեք սեզոնին առավոտյան լողանալու ու գլխաբաց դուրս գալու լոթիանա սովորույթից: Անպայման գլխարկ դրեք, շարֆ կապեք:
2. Հրաժարվեք թելով տրուսիկի վրա կիսամուշտակ հագնել — պտտելու պրակտիկայից:
Կարևորը չմրսելն է. ոչ ոք չի իմանում տակից բիքինի եք հագել, թե նանի անդրավարտիք:
3. Խուսափեք անկապ խմելու ու անծանոթ կանանց հետ այստեղ — այնտեղ գիշերելու հեռանկարից: Եթե թոքաբորբով պրծնեք, լավ է…
4. Հրաժարվեք ցրտին մեքենա վարելու ժամանակ ապակին իջեցրած, կուռը հանած սիգարեթ ծխելու սովորույթից:
5. Շուտ-շուտ տաք թեյ խմեք. ալկոհոլը միշտ չէ, որ բալասան է:
6. Եթե փոքր-ինչ քրտնել եք, միանգամայն շորերը փոխեք. մի ասեք — ,,ոչինչ կդիմանամ,, — Զոյա Կոսմոդեմյանսկայան չեք:
7. Գուլպաները շուտ-շուտ փոխեք. հներն ընդհանուր զամբյուղի մեջ մի նետեք, որ տնեցիք այդ գուլպաների հոտից չխենթանան: 8. Եվ այլն: