Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 13 օր է, ինչ ես ու մեր գրեթե ամբողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, Քանզի 24-ժամյա ռեժիմով Ամբողջ թիմով աշխատում ու շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։
Քանի որ բժիշկ-վարակաբան եմ, մերժել և չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս ու տվածս երդումը թույլ չի տալիս: Սակայն ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում այժմ, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:
Հիմա ինչի՞ չեք նստում տանը:
Եթե դուք տանը չնստեք, ուրեմն տանը կնստեն բժիշկները և ոչ միայն տանը…: Հավատացե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, և հատկապես՝ բուժանձնակազմը, քանզի յուրաքանչյուր վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏՈՒՆ ԳՆԱԼ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։