Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը շտապ ուղիղ եթեր է մտել և կոչով դիմել բոլորիս։
«Բարի ուշ գիշեր, հարգելի հայրենակիցներ։
Ուզեցի մի փոքր զրուցենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին աշխարհում և Հայաստանում։
Գիտեք, որ քիչ առաջ վարչապետը ուղիղ եթերում էր, և որոշ նորություններ հայտնեց։ թե մեր իրավիճակի մասին, թե աշխարհում տիրող իրավիճակի մասին, և թե պլանավորվող գործողությունների։
Ժողովուրդ ջան ուզում եմ ավելի մանրամասներ ներկայացնեմ ձեզ ՝ աշխարհում և մեր մոտ պայմանավորված իրավիճակով։
Շատ ցավալի է, որ աշխարհում կորոնավիրուսը տարածվում է։ Հատկապես ցավալի է Իտալիայի պատկերը։ Երկրագնդի բոլոր բնակիչներից՝ ունենք դժբախտ դեպքեր կապված կորոնավիրուսի հետ, և այդ թիվը աճում է, ինչը շատ ցավալի է։
Պետք է այս պայքարում միակամ լինենք և համատեղ, որովհետև որևէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցը իր համար լուծել, քանի որ փակ սահմանների այս քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել։»
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։