Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը գնալով ավելի լրջանում է և այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոչով, այն է՝ դրությունը ավելի է խստացնում, քիչ առաջ պարզ դարձավ նաև, որ ոստիկաններ են աշխատում, որպեսզի կանխեն մարդկանց ելքը հասարակական միջավայր։
Այսպիսով յուրաքանչյուրիցս կախված է մնալ տանը և չվտանգել թե՛ մեր, թե՛ մեր շրջապատի մարդկանց առողջությունը։ Իրավիճակը կարող է այսպես շարունակվել երկար, սակայն դա չի նշանակում, որ պետք է մատնվենք խուճապի։ Մենք պետք է գործենք խելացիորեն։
Այս թեմային անդրադառնում են շատ հայ հայտնիներ՝ երգիչներ, դերասաններ, աստղեր և այլք։ Եւ ուշադրության է արժանի նաև Սոս Ջանիբեկյանի հրատապ և չափազանց կարևոր կոչը։
Այս տեսաձայնագրությամբ ուզում եմ միանալ մնալ տանը կոչին և, իսկապես, բոլոր բոլորին, որպեսզի պահի լրջությունը, այս դրության լրջությունը գիտակցեն և մնան տանը,-նշում է դերասանը։
Տեսանյութը դիտեք ստորև՝