4rd.am-ը գրում է.
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է. «Կորոնավիրուսն այսօր աշխարհում շատ խնդիրներ է ստեղծում, սակայն իմ տեսակետով Արցախի համար հիմնական խնդիրը ոչ թե կորոնավիրուսն է, այլ այն բացիլը՝ սորոսականների տեսքով, որ Նիկոլ Փաշինյանով վարակվեց Արցախը»:
«ՉԻ». Ինչպես տեսնում եք, զուտ քոչարյանականներն են այս Բարդ և դժվարին օրերին ասուլիսներ տալիս: Քաջ են, քաջ: Կորոնավիրուսից չեն վախենում:
Անգամ այս բարդ ժամանակաշրջանում քոչարյանականները շարունակում են մնալ ամենավտանգավոր բացիլակիրները: Զուտ սրանց համար արժե 24 ժամ ռեժիմով կարանտին մտցնել, սրանց ասուլիսներից անմիջապես տանել համապատասխան վայրեր:
Այդ պարագայում կորոնավիրուսի տարածման գործում իշխանություններն ամենամեծ կանխարգելիչ քայլը կատարած կլինեն:
Աշխարհն աշխարհով, իսկ սրանք մնացել են սորոսի և լգտբ-ի թեմայի տակ: Դա էլ այն պատճառով է, որ նրանց պատվիրատուն կամ հիվանդ է, կամ էլ՝ բանտում է, ու չի հասցնում թազա թեմաների պատվերներ տալ, սրանք էլ փչացած «պլաստինկայի» պես դեռ սորոս են խաղացնում:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։