Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին շրջանում, մանավանդ, աշխատում է քրտնաջան, որպեսզի հնարավոր ամեն բան անի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ինչպես գիտենք, դեռևս կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է, իսկ այսօր նոր խստացումներ արվեցին վարչապետի կողմից։
Բոլորն էլ նպատակ ունեն հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս դժվարին կացությունից։
Այս անգամ նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել. «Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն մշտապես «ծխելու» դեմ պայքարի մեջ։
Սակայն այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը կյանքից հեռանում են հենց ծխողները, քանի որ վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։
Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ կյանքից հեռանալ դրանից։ Թողե՛ք ծխելը հենց հիմա»,- գրել է նախարարը։