Յոթ օր է չեմ տեսնում երեխաներիս, կնոջս. բժիշկ Գևորգ Ասիբեկյանը հուզել է շատերին։ Ուռուցքաբան Գևորգ Ասիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Արդեն յոթ օր է, ինչ ԻՄ ընտանիքը մեկուսացվել է: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, որ ամեն օր գամ աշխատանքի, որովհետև ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել ուռուցքաբանական հիվանդներին խիղճս և մասնագիտական կարգապահությունս թույլ չի տալիս:
Սակայն ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում այժմ, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Մեր վարչապետը մի օր ասում էր, բոլորը դուրս էին գալիս փողոց։ Հիմա ինչի՞ համար չեք տանը նստում
Եթե Դուք տանը չնստեք, տանը կնստեն բժիշկները…
ՀԱ, բժիշկներն էլ են ցանկանում տուն գնալ։ ՈՒ երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի! Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք… Մտածեք, մի քիչ մտածեք…»