Դավիթ Սանասարյանը՝ կուսակցական, քաղաքական ու հասարակական գործիչ է, զբաղեցրել է մի շարք պետական ու քաղաքական պաշտոններ Հայաստանում։ Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ։
2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում։
Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին․
Շտապ օգնության մեր աշխատակիցների տրամադրությունը բարձր էր, պարում էին և իրար ծափ տալիս։ համոզված եմ, որ ուրախանալու պատճառ են ունեցել. կամ կյանք են փրկել, կամ ծննդատուն են տարել նոր կյանք տվողին (պոզիտիվ ենթադրություն)։
Սիրելի բժիշկներ, մասնավորապես այս օրերին ծանրաբեռնված աշխատողներ, խոնրահվում եմ ձեր առաջ ու մաղթում, որ ձեր կարիքը հնարավորինս քիչ ունենանք, դուք էլ՝ ժպտալու, ուրախանալու Ու պարելու անսահման առիթներ ունենաք։
Սիրում եմ բոլորիդ
Հ.Գ. Եկեք մնանք տանը, հետևենք համընդհանուր կանոններին և մեր բժիշկներին մարդկանց կյանքեր փրկելու հնարավորություն տանք»։
Տեսանյութը՝ ստորև.