Շտապօգնության աշխատակից Սերժ Ազատյանը հրաշալի տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով՝ ինչպես են պարում և ծափահարում միմյանց 4-րդ ենթակայանի աշխատակիցները։ Նրանց ուրախությունը հերթափոխի ժամանկ ծանր դեպքեր չարձանագրելու պատճառով է եղել։
Հիանալի և շատ սիրելի մեր անձնանվեր բժիշկներ, շնորհակալ ենք աշխատանքի համար։ Այժմ, ինչպես և մյուս ժամանակահատվածներում՝ մինչև իրավիճակի բարելավումը, հարկավոր է մնալ տանը ու ինքնամեկուսանալ՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Սա հատկապես հարկավոր է, որ հնարավորություն տրվի բժիշկներին կատարել իրենց աշխատանքը, փրկել և բուժել հիվանդներին։
Չմոռանանք՝ ըստ պարետի որոշման՝ տնից դուրս գալ կարելի է զուտ խիստ կենսական անհրաժեշտության դեպքում, այն էլ միայն հատուկ ձևաթղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։
Սա անչափ էական է՝ վիրուսը հաղթահարելու համար, այդ առիթով բոլորս պետք է հետևենք խորհրդին ու նստենք տանը՝ դուրս գալով միմիայն իրապես անչափ խիստ անհրաժեշտության դեպքում։
Տեսանյութը՝ ստորև.
iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F100005272783933%2Fvideos%2F1383180905200989%2F&width=500&show_text=false&height=558&appId” width=”500″ height=”358″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowTransparency=”true” allow=”encrypted-media” allowFullScreen=”true”>