Սոնա Արշունեցին իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՆԽՆԱ ՏԱՐԱԾԵՔ,,,,
ՎԵՐՋԱՊԵ՜Ս, ՎԱՐՉԱՊԵՏՍ ԽՈՍԵՑ․․․
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ,,,,
Լսելով Վարչապետի ուղերձը Արցախի ժողովրդին, սիրտս տեղն ընկավ, մեծ ուրախություն ապրեցի․վերջապես Նիկոլս խոսեց․ Տատս մի խոսք ուներ․ մեկ խոսեց և բեկ խոսեց․․․ ամեն ինչ ասված է․
թող Արցախը թալանողները վերարտադրվելու մարմաջով չտարվեն․․․մնում է Վարչապետի այս ուղերձը մտնի ամեն Արցախցու տուն ու լուսավորի նրանց միտքը․որ զգոն մտածեն, լինեն համարձակ և ճշտգրիտ ընտրություն կատարեն․․․
Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած միտքը, թե ո՞վ կարող է լինել Արցախի Նախագահի աթոռին, օդ և ջրի պես էական էր․․․ճիշտ է կոնկրետ անուններ չտվեց, սակայն իր թվարկածները, ովքեր մերժելի են, հենց այդ իրենց ֆավորիտ համարողներն են, ովքեր ամեն ինչ անում են, որ վերարտադրվեն ու նորից Արցախը թալանեն․․․դե այժմ լսելով վարչապետի ուղերձը, թող սսկվեն և վեր ընկնեն իրենց տեղերը․․․
դե ձեզ տեսնեմ Բադասյան ջան, հոգնել չկա․․․այդ միակը դուք եք, որ իշխանական կլանի մաս չեք կազմել ու վերարտադրվելու համար չէ ձեր պայքարը, այլ արդար պայքարով հասնել ժողովրդին ծառայելու․․․մեր վարչապետի ուղերձը հասցրեք բոլոր գյուղերը ու շրջանները, տուն առ տուն․․․շատերը չունեն ինտերնետ կապ ու ինֆորմացիայի պակաս ունեն․
լավ կլիներ այս վիդեոն տեսակապով ապահովեիք և մեր վարչապետի կոչը տարածեիք Արցախով մեկ․․․ թող Արցախցին մոլորությունից դուրս գա․․․ոմանց թող չթվա, որ Հայաստանի ժողովուրդի և աշխարհասփյուռ հայության համար Արցախի ընտրություններն անտեսված են ու իրենք ինչ ուզեն կանեն․․․խոսքս վերարտադրվել ձգտողներին է ուղղված․․․ ինչպես ասում են․ դե վե՛ր ընկեք տեղներդ, ախորժակներիդ քացախ․․․
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.