Թող ժողովուրդը խուճապի չմատնվի․ մեկուսացված զինծառայողները մանրամասներ են պատմում իրենց առօրյայից
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ուղիղ եթերով է հանդես եկել․ նա այցելել է կորոնավիրուսով վարակված երեք զինծառայողներին՝ պարզելու համար, թե ինչպիսին է նրանց առողջական վիճակը։
Բժիշկը նշում է, որ այդտեղ են նաև այն զինծառայողները, ովքեր հավանական է, որ շփում են ունեցել վարակված զինվորների հետ։ Բոլոր թիրախային կոնտակտավորները մեկուսացվել են և այժմ համապատասխան թեստավորում են անցնում։
Վարակված զինվորներից մեկը՝ Վահագնը, նշում է, որ իրեն լավ է զգում, առանձնապես գանգատներ չունի․ նա պատրաստ է ապաքինվել և կրկին վերադառնալ հայոց բանակ՝ իր առջև դրված պարտականությունները կատարելու համար։
Վարակված մյուս զինվորը նշում է, որ հանգստյան պայմաններում է այժմ, հարցին, թե ինչպես է տրամադրությունը, զինվորը պատասխանում է արտակարգ, ինչպես որ եղել է միշտ։
Տեսանյութը դիտեք ստորև՝