Աստղաբան Աննա Հակոբյանը ներկայացրել է առաջիկա ապրիլի կանխատեսումների վերաբերյալ իր դիտարկումները՝ ըստ մոլորակների դասավորության: Նա, արձանագրելով այն հանգամանքը, որ ներկայումս բոլորի առօրյան ու կենսակերպը միակերպ է, այնուամենայնիվ առաջիկայում սպասում է որոշակի լուծումներ ու փոփոխություններ:
Աստղաբանը նշում է, որ ստեղծված վիճակից տուժելու են բոլորը, բայց առավելաբար տուժող են հանդիսանալու փոքր բիզնեսի ներկայացուցիչները:
Նա իրավիճակը մեկնաբանում է 2 մոլորակների՝ Պլուտոնի ու Յուպիտերի միավորման հանգամանքով, սակայն նշում է, որ ապրիլի 1-ին տասնօրյակում մոլորակները կրկին հեռանալու են իրարից: Նա նաև նշում է, որ նման մոլորակային դասավորություն լինում է 13 տարին մեկ անգամ:
Աստղաբան Ա. Հակոբյանը հենց եթերում մտովի հետ է գնում տասներեք տարի և վերհիշում, թե ինչպիսի իրավիճակ է եղել Հայաստանում տասներեք տարի առաջ:
Նա վերհիշել է Հայաստանում կատարվող քաղաքական խմորումները, իշխանական և ֆինանսական բուրգի պահպանման եղանակը ու այդ պատճառով գրանցված ցավալի դեպքերը:
Առավել մանրամասն՝ ստորև կցված տեսանյութում: