Արթուր Հայրապետյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.
Չդիմացա` ներող
Հասկանում եմ դժվար է, շատ դժվար է ադապտացվել, երբ իշխանություն ես կորցնում, սակայն այս իրավիճակում հոխորտա՞լ, և դիվիդենտներ շահե՞լ։
Հանցագործ, հացկատակ-կլանին ծառայած բաջիները նորից ճամարտակում են։ Ձեններդ կտրեք, և մի թողեք, որ հիշեցնենք ձեզ, ձեր անցյալը։ Էդ, ո՞ր ծանր իրավիճակում էիք դուք լավ պատրաստված.. Ինչ ուզել եք արել եք, աջ-ձախ չեք նայել, ի՛նչ պատահի, բուկներդ եք տարել, այսօր յանի ժողովրդի մասին եք մտածում։
Իյա իրո՞ք։ Փաշինյանը ի՞նչ ունի պատասխան տալու: Ժողովրդին ոնց պատահի առողջությունից սկսած, հոգեպես ոչնչացրել եք։ Փաշինյանը, այնքանով է մեղավոր, որ ձեր պեսներին ազատության մեջ թողեց, թողեց, որ վայելեք ձեր գռփածը, սակայն դե դրա համար թո՛ղ պատասխան տա.. այո՛, Փաշինյանի մեղավորությունն է, որ դուք այսօր լեզու եք առել։
Փողի մեջ ծփում եք, որևիցէ մեկի մատից փուշ հանած կա՞ք։ Ժողովրդից գողացած փողերը, օգտագործում եք ժողովրդի դեմ` խառնակչություն տարածում, էդ եք` իրեքմանեթանոց ողբասացներ։ Ով տա` կառնեք, ինչա թե մեջը լիքը լինի` փուչ չլինի.. չեք փոխվել, ավելի եք նենգ դարձել, քանզի կերակրատաշտը գնալով չորանում է..
իսկ եթե մոռացել եք, որ ժամանակին ասում էիք, որ սերժիկի խոսքերը մեկնաբանության հարկ չկա, իսկ այժմ, ինչպե՞ս չասեմ` հանգիստ վեր ընկեք ձեր տեղը և ձեր չափը իմացե՛ք..
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։