Կառավարությունն՝ մարտի 26-ի նիստում որոշում ընդունեց օժանդակել կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, ու առկա է հետևյալ հանգամանքներից որևիցէ մեկը.
1.երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչ մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում,
2.ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչ մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել,
3.ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչ մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը կյանքից հեռացել է, ճանաչված է վախճանված կամ անհայտ կորած,
4.միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Որոշումը վերաբերում է նրանց, ովքեր տվյալ ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից ու մնացել առանց աշխատանքի։
Աշխատանքից զրկված ծնողի վերջին 3 ամսվա աշխատավարձը չպետք է գերազանցի 500,000 դրամը։ Որոշումը չի վերաբերում պետական ծառայողներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի կարգով՝ 100,000 դրամի սահմաններում։
Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.