ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի հրատապ կոչը հայ ժողովրդին

Քիչ առաջ ԱՆ Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ կիվսել է որոշակի թարմ տեղեկատվությամբ։

«Բարև Ձեզ հարգելի հայրենակիցներ, հուսով եմ լավ եք։
Ուզում եմ այսօր Ձեր հետ կիվսել որոշակի թարմ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսել որոշ հարցերի շուրջ։

Ինչպես գիտեք, երեկ դժբախտաբար ունեցանք մահվան դեպք Նորքի ինֆեցիոն հիվանդանոցում՝ մեր ավագ սերնդի մի քաղաքացու, ում մոտ կար նաև կորոնավիրուսային հիվանդություն։

Քանի որ նրա դիագնոզը բարդացված էր այլ տեսակի քրոնիկ հիվանդություններով՝ մեր վերակենդանացման բաժանմունքի թիմը ցավոք սրտի չկարողացավ փրկել նրա կյանքը։ Ինչի համար շատ ցավում եմ և ցավակցում եմ նրա հարազատներին։

Այդ դեպքը ցույց տվեց մեզ, որ հիմնականում բարդությունները առաջանում են հենց մեր տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ, և շատ կարևոր է հատկապես նրանց պաշտպանությունը։ վարակի տարածումից, որպեսզի նրանք զերծ մնան վարակվելուց՝ ինչքան դա հնարավոր է։

Եվ մեր գործողությունները նաև միտված են հենց այդ խոցելի մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ես նորից կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին և մեր տարեց քաղաքացիներին զերծ պահելով վարակի վարակվելուց։»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *