Ազգային Ժողովի 2 պատգամավորի մոտ թեստը դրական էր եղել…Արարատ Միրզոյան

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության արտահերթ նիստում ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում, կրկին նշել էր, որ այս պահին 482 հաստատված դեպք կա:

Մանրամասնելով նախարարը հայտնել էր, որ հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր: «Չեմ ուզում առաջ անցնել, սակայն ասեմ, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն՝ ունենք բարելավում, հնարավոր է՝ սարքը անջատենք, ու նա ինքնուրույն շնչի»,- ասել է նախարար՝ Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարը նաեւ տեղեկացրել է, որ բժիշկների աշխատանքի շնորհիվ երկու ծանր համարվող պացիենտ կարող է տեղափոխվել սովորական պալատ։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է.

«Տեղյակ եք, որ Արցախի ընտրությունների հետ կապված դիտորդական առաքելություն պետք է իրականացներ ԱԺ-ն ու պատվիրակություն պետք է ուղարկեր:

Եվ ահա նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները, Ռապիդ թեստերով 2 պատգամավորի մոտ թեստը դրական էր եղել, ու նրանք անցել են կրկնակի թեստավորման, արդեն նորմալ ՊՇՌ թեստերով:

Եվ ահա ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ գիշերն ինձ Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստի արդյունքներն արդեն եղել են բացասական, բարեբախտաբար մեր որևիցէ գործընկերոջ մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, կասկածն էլ հերքվել է:

Սա շատ կարևոր էր, որ հայտարարեի, որ նորմալ շարունակեինք մեր աշխատանքները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *