Քաղաքականությու՞ն, չէ, չենք լսել։
Վերջին օրերին լրատվական անցուդարձի քննարկման հիմնական թեման ամբողջ աշխարհի մարդկության հանկարծակիի բերած կորոնավիրուսն է։ Հաճարակ, որը կրում է թագ և իշխում է իրավիճակը։ Իսկ գուցե սա հենց ինքը՝ քաղաքանությունն է որ կա?
Պոզները հանդերձ է եկել ուղերձով։
News.am-ը գրում է.
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները քոչ է արել ռուսներին՝ տանը մնալ։
«Ես մտահոգվում եմ, քանի որ աշխատանքից ազատ շաբաթը շատերի կողմից կընկալվի որպես տոնախմբությունների ազդանշան։ Ես կոչ եմ անում Ձեզ՝ չվարվել այդպես։»- հայտարարել է Պոզներն իր յութուբյան ալիքում հրապարակված տեսահոլովակում։
Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողը պատմում է, որ գրեթե ամբողջ օրն անցկացնում է տանը և միայն շաբաթը մեկ անգամ մեկնում է Օստանկինո՝ հաղորդման նկարահանումների համար։ Նա անվանել է ստեղծված իրավիճակը՝ բարդ, իսկ կորոնավիրուսը կյանքի համար՝ իրական սպառնալիք։
«Երբ մենք հաղթահարենք այս իրավիճակը, իսկ մենք իհարկե կհաղթահարենք այն, կհիշենք, որ մենք դա արել ենք նաև իմ շնորհիվ։ Շնորհիվ նրա, որ ես պատասխանատու և խելացի եմ վարվել, ոչ թե ինչպես անզգույշ իրավիճակից չհասկացող մարդ։»- ամփոփել է Պոզները։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։