Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը ռեկորդային նվազել են. Դրական տեղաշարժ

armlife.am-ը գրել է.

Իտալիայում մարտի երեսունի երեկոյի տվյալներով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել…

Թեև մեկ օրում 812 կյանքից հեռացման դեպք է եղել, իսկ նրանց ընդհանուր թիվը հասել է 11,500-ի, վարակվածների թվի աճը գրեթե երկու անգամ նվազել է մարտի կեսի համեմատ, գրում է Euronews-ը։ Մարտի երեսունի դրությամբ գրանցվել է նաև մեկ օրում ապաքինվածների ամենալավ ցուցանիշը՝ հազար հինգ հարյուր մարդ…

Դա լավագույն ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր։ Խիստ կարանտինը, որը գործում է Իտալիայում արդեն երեք շաբաթ, երկարացվել է մինչև Սուրբ Զատկի տոնը՝ ապրիլի տասներեքը։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան…

Բերգամոյում իշխանությունները խնդրում են մնալ տանը, իսկ տասնյակ կամավորներ, որոնցից շատերը կորցրել են մերձավորներին, սնունդ և դեղեր են բաժանում կարիքավորներին…

Բոլորին մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *