Ռուսաստանում, այդ երկրի Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ արդեն 3 դեղամիջոց է ստեղծվել, որոնք կարող են օգտագործվել ընդդեմ կորոնավիրուսային ինֆեկցիայի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԳԱ բժշկա-կենսաբանական գիտությունների սեկցիայի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Չեխոնինին…
Վերջինս ասել է, որ մի քանի տարի առաջ ի հայտ է եկել հակավիրուսային տրիազավիրին կոչված պրեպարատը, բայց այսօր պատրաստ է վերջինիս հատուկ՝ ինկալյացիոն ձեւը, որը կարելի է օգտագործել միայն բացառապաես ռեսպիրատորային ինֆեկցիաների բուժման մեջ։ «Ես վստահ եմ, որ այն առավել կիրառելի կարող է լինել կորոնավիրուսի բուժման նպատակով»,- ասել է ակադեմիկոս Չեխոնինը…
Նա ասել է նաեւ ֆավիպիրավիր եւ ֆորտեպեն պրեպարատները։ 1-ինը արդեն ճապոնացիների կողմից մշակվել էր, իսկ 2-րդը ստեղծվել է ֆոսպրենիլի հիմքի վրա, որը օգտագործում են կենդանիներին կորոնավիրուսից բուժելու նպատակով։ Ֆորտեպենը, ըստ ռուս գիտնականի, արդեն անցել է նաեւ կլինիկական փորձաքննություն եւ այժմ գրանցման փուլում է, որից հետո կարող է տրամադրվել փորձարկումների համար…