Վարակի կանխարգելմանն ուղղված տարբերվող ֆլեշմոբ՝ «Ազգային երգչի» մասնակիցներից․ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»

«Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»․ վարակի կանխարգելմանն ուղղված տարբերվող ֆլեշմոբ՝ «Ազգային երգչի» մասնակիցներից

«Ազգային երգիչ», հեռուստատեսային նախագիծ, որը արթուն է պահել հայկական, ազգային երգը՝ բացահայտելով նոր տաղանդներ։ Հայաստանից, Արցախից, և Սփյուռքից այս նախագծին են միանում հազարավոր երգասերներ՝ փորձելով ստանալ «Ազգային երգչի» կոչում։

Իհարկե, այժմ դժվար օրեր են ողջ մարդկության համար, սակայն բոլորն էլ փորձում են հնարավորին չափ իրենց ներդրումն ունենալ բարձր տրամադրության, տանը մնալուց չձանձրանալու համար։

Մեզ մնում է ժամանակը օգտագործել խելամիտ՝ կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր, իսկ մեր երգիչ, դերասանները նպաստում են ողջ օրվա բարձր տրամադրությունը։

Շանթ Հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի տաղանդավոր մասնակիցները ևս միանում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված կոչերին՝ հայրենակիցներին մաղթելով առողջություն ու հորդորելով շատ հաճախ լվացվել, մնալ տանը ու լսել հայկական, ազգային երաժշություն։

Տեսանյութերը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *