ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Վարչապետը պատահաբար զանգահարում է կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին …. Սերգեյ Դանիելյան

Նիկոլ Փաշինյանը Պատահաբար Զանգահարում է Կալանավայրում Գտնվող Ռոբերտ Քոչարյանին

Վերջին շրջանում՝ հատկապես մարդկանց տեղաշարժի խնդիրը խստացնելուց հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց սոցիալական և առողջական դրության մասին տեղեկանալու նպատակով զանգահարում էր նրանց։

Վարչապետը ցանկանում էր անձամբ տեղյակ լինել ժողովրդի վիճակի մասին, այդ իսկ պատճառով այդ դժվարին գործը ստանձնել է հենց ինքը։

Հեռախոսազանգերից հետո, ըստ երևույթին, և՛ բողոքների, դժգոհությունների ալիք եղավ, և՛, իհարկե, կային մարդիկ, ովքեր գոհ էին իրադրությունից։ Հայ ժողովրդին բնորոշ հումորով բոլորը արձագանքում են և՛ վարչապետի հեռախոսազանգերին, և՛ արտակարգ դրության պայմանների պատճառով ստեղված զանազան իրադրություններին։

Այս անգամ էլ Սերգեյ Դանիելյանը իր սուր և իսկապես ծիծաղելի հումորով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազանգերին և պատկերացրել, իբրև թե Նիկոլը զանգահարում է վաղուց կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին։

Տեսանյութը կարող եք դիտել սոտրև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *