Աշխարհը մեծ պայքարի մեջ է վիրուսի դեմ: Այս պայքարն ուղեկցվում է մի շարք հոգեբանական բարդություններով և սթրեսային իրավիճակներով: Առաջացող և խորացող վախերի ու տագնապների պատճառներից է նույնպես այն հանգամանքը, որ բնակչությունը պետք է մի անորոշ ժամանակով մնա տանը, այլոց հետ ֆիզիկական շփումներ չունենա:
Շատերը միառժամանակ թողել են իրենց աշխատանքը, ոմանք էլ զրկվել են ֆինանսական աղբյուրից:
Այս մասին խոսել է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Նա արձանագրում է, որ առաջացած ու ամեն օր ավելի խորացող և ընդարձակվող տագնապները և վախերը ավելի են սրվում նաև տեղեկատվական հոսքի շնորհիվ: Ներկա իրավիճակն այլևս անշրջելի է. ոչ ոք չի կարող այս իրավիճակը շրջել:
Բարկանալը, վախը կամ ագրեսիան իրավիճակը ոչ մի կերպ չի կարող փոխել, ուստի գալիս է կարևոր հետևություն. մենք պետք է փոխվենք, մեր մոտեցումը և վերաբերմունքը պետք է փոխենք իրավիճակի նկատմամբ:
Հոգեբան՝ Իրինա Ծատուրյանը հիմնավորում է հոգեկան հանգստությունը այս դեպքում, քանի որ իմունիտետը և հանգստությունն ուղիղ կապի մեջ են: Բարձր իմունիտետը պահելու համար պետք է պահել հանգստությունը:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.