Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Արիաննայի հետ աշխատելը հաճույք էր։ Դրսի աստիճաններին իրար հետ կոֆե խմելը հաճույք էր։ Նոր սովորած հայերեն բառերն արտասանելու վրա ծիծաղելը հաճույք էր։
Մեր «Ճամփորդը» իսկական ընտանիք էր, էնքան ամուր, որ մինչ օրս բոլորով շատ կապված ենք իրար։ Ամեն օր տնեցիներին, ընկերներիս պատմում էի՝ Արին սենց արեց, էսպես ասեց, հիմա էստեղ ա, էնտեղ ա, սա պիտի գրենք, այ սենց մտքեր ա ուղարկել ինձ՝ խմբագրականները ես էի գրում։
Մեզ միշտ համով բաներ էր բերում ճամփորդություններից։ Տոպրակով շոկոլադներ, քաղցրավենիք, նվերներ։ Տանը ճաշ էր եփում, բերում էր մեզ։ Տանը հաց չէր ուտում, գալիս մեզ հետ էր ուտում, ասում էր՝ ձեր հետ համով ա։ Գրում եմ սա, ու դիմացս Արիանայի նվիրած մոմակալն է, որ Հնդկաստանից էր բերել։
Նկարի օրն իր ամուսնությունից հետո 1-ին աշխատանքային օրն էր, լավ պատրաստվել էինք։ Ինքնուրույն կարդաց պատի գրածն ու հասկացավ, դա էլ մի ուրիշ նշելու առիթ էր։
Բոլորս էս օրը մեսենջերում անունը փոխեցինք, միաժամանակ գրեցինք «Հնազանդ», արձագանքն իր պես էր՝ Are you fuckin crazy, guys? Պատասխանն էլ մեզ էր նման՝ yes, we are! Հետո ոտքով-ձեռքով բացատրում էինք՝ ոնց պիտի իրեն պահի իսկական հեզ հարսը։ Ինքը սովորեցնում էր լայն մտածել, չվախենալ, ռիսկով լինել։
Էդպես սովորեցնում ու էդպես էլ ապրում էր։ «Ճամփորդը» ստիպված էինք փակել, վերջին օրերն էին, ասաց՝ սպասում եմ գիրք տպես, հետո անգլերեն թարգմանես, որ կարդամ։ Չգիտեմ՝ սա ինչի եմ գրում։ Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Չգիտեմ՝ ոնց սուս մնամ։ Չեմ հավատում ու սատկում եմ էս վիճակից։ Արիաննա, էս ինչ արեցիր»։