1in.am-ը գրել է․ Գիտնականները կորոնավիրուսը բուժելու նոր մեթոդ են հայտնաբերել․․․
Կորոնավիրուսով նոր հիվանդացածներին կարելի է բուժել նրանց ներարկելով առողջացածների արյունը, գրում է South China Morning Post-ը․․․ Մասնագետները փորձարկումներ են արել սիրիական ոսկեգույն գերմանամկների վրա, որոնց ACE2 սպիտակուցը մարդկայինի հետ նույնն է․․․
Ըստ գիտնականների՝ հենց այդ սպիտակուցի միջոցով է կորոնավիրուսը թափանցում օրգանիզմ․․․ Փորձագետները SARS-COV-երկուսով են վարակել գերմանամկներին, իսկ հետո ընտրել են առողջացածներին, որոնց օրգանիզմը հակամարմիններ է արտադրել․․․
Առողջացածների արյան հիման վրա լուծույթ են ստացել, որը ներարկել են առողջ գերմանամկներին, որից հետո նրանց փորձել են վարակել կորոնավիրուսով․․․
Պարզվել է, որ լուծույթը ստացածների մոտ վիրուսն օրգանիզմի վրա տասն անգամ քիչ է ազդում․․․ Ըստ գիտնականների՝ այս ձևը թույլ կտա նշանակալիորեն թեթեւացնել առողջացման ընթացքը նաև մարդկանց մոտ․․․ Համենայն դեպս ամբողջ աշխարհում փորձեր են կատարվում՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։