Պարետի ՆՈՐ որոշումը. Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի ու տնտեսական գործունեության որոշ տեսակների հանդեպ սահմանափակումները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նոր որոշման համաձայն՝ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` զուտ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը

Սահմանափակվում է մարդկանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով ու մեկ-երկու ուրիշ բացառության դեպքում

Թույլատրվում է թեթև մարդատար ատվոմեքենայով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման

Աշխատանքի գնալիս այսուհետ հարկավոր է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:

Տեղաշարժման թերթիկ հարկավոր է լինելու ցույց տալ այլ սահմանված դեպքերում։
Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ

Որոշ սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ հարմարեցվելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *