Կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 92-ով. ընդհանուր՝ 663 դեպք
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի երկուսի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 663, որից 33-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 626, բացասական թեստերը եղել են՝ 2940-ը, կորստի դեպքերը՝ 4-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի մեկի ժամը 11-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հինգ հարյուր յոթանասունմեկ(571) էր, բուժվածները՝ 31-ը, փաստացի բուժվողները՝ հինգ հարյուր երեսունյոթ(537), բացասական թեստերը՝ երկու հազար յոթ հարյուր չորս(2704), կորստի դեպքերը՝ երեքը:
Ավելի ուշ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնեցին 89-ամյա պացիենտի կորստի լուրը:
Նման պարագայում է, որ կառավարությունը և Առողջապահության նախարարությունը հորդորում է մնալ տանը, քչացնել վարակի մեծացման ռիսկերը։ Ցավոք սրտի, կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով աճ են ցուցաբերում, մենք պետք է ցուցաբերենք լրջմտություն, չվտանգելով ո՛չ մեր, ո՛չ մեր հարազատների ու շրջապատող մարդկանց առողջությունը։