ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Տեսեք, թե ինչպես է ապրիլյան հերոս Գևորգ Մանուկյանը խոցում ադրբեջանական ուղղաթիռը

2016թ․ ապրիլի 2։ Այս օրը, ինչպես շատ պատերազմներ, հայոց պատմության մեջ գրվեց որպես հաղթանակի օր։

Իր ողջ պատմության ընթացքում Հայաստանը օտարների կողմից բազում հարվածներ է ստացել, սակայն դիմադրել է, պայքարել, հաղթել ու ապրել։ Իսկ Ապրիլյան պատերազմը ևս մի գույժ էր ողջ ժողովրդի համար։

Քանի ու քանի մայրական աչքեր հավերժ թրջվեցին արցունքով, քանի ու քանի աչքեր մնացին իրենց որդիների, եղբայրների, սիրելիների ճանապարհին։

Մեր զինվորները համառ պայքարել են, իրենց կյանքի գնով պաշտպանել են հայրենիքը, սակայն չեն զիջել և ոչինչ՝ մեր դարավոր թշնամիներին։ Ապրիլյանի մեր հերոսները ամենադաժան դիմադրությունն են ցույց տվել․ այնպիսին, որ այժմ էլ լսելիս, տեսնելիս, անգամ պատկերացնելիս փշաքաղվում ես։

Որոշ դրվագներ պահպանված են համացանցում, իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, թե ինչպես է հերոս Գևորգ Մանուկյանը խոցում ադրբեջանական ուղղաթիռը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *