Ապրիլյան պատերազմը անցավ․․․ գրվեցին մարդկանց անուններ, հերոսների անուններ՝ Հայաստանի Հանրապետության երբեմնի պատմության մեջ։
Հերոս տղաներ, որոնք կռվեցին, պահպանեցին պետական սահմանները, մեկ քայլ հետ չնահանջեցին, միայն առաջ։ Զոհաբերեցին իրենց կյանքը, որպեսզի այսօր Հայաստանի ժողովուրդը ապրի, Արցախի ժողովուրդը ապրի։
Իսկ մենք ինչպե՞ս ենք նայելու այս հերոսների աչքերին, կյանքից զրկված հերոսների ծնողների աչքերին, երբ որ մենք գիտենք, որ այդ օրերին բանակը թալանվում էր, երբ որ գիտենք, որ այդ մարդը, որ կոչվում էր երկրի ղեկավար, հայտարարում էր, որ 800 հա հողը Հայաստանին և Արցախին պետք չէ։
Որևէ նշանակություն չունի․ մենք ինչպե՞ս ենք նայելու էս մարդկանց աչքերին, երբ որ Մանվել Գրիգորյաններ կային մեր երկրում։ Եվ այսօր էլ, մոտ երու տարի է, մենք սպասում ենք դատին։
Ստեղծվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, որը զբաղվում է պատերազմական գործողությունների բացահայտմամբ։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝