Սերժը վերջնականապես բացահայտեց ապրիլյան պատերազմի պլանը

Ադրբեջանցիները ակնկալում էին գրոհով վերցնել որքան հնարավոր է շատ տարածք, որից հետո, ըստ նրանց հաշվարկի, ես պետք է վերցնեի հեռախոսն ու համանախագահներին խնդրեի փրկել մեզ, Ապրիլյան քառօրայի 4-րդ տարելիցի առիթով ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ասել է, որ դրանից հետո արդեն բանակցությանը Հայաստանը կլիներ շատ թույլ դիրքերում: Սարգսյանը նաեւ ասել է, որ հայկական բանակը ձախողեց այդ պլանը:

Ապրիլյան քառօրյայով Արցախի ու Հայաստանի դեմ գրոհի խորքային, լայնամասշտաբ պլանի առկայության ու դրա մեծ հավանականության վերաբերյալ Լրագիրը գրել է 2016-ի ապրիլին նախորդող մի քանի տարիներին, երբ ակնհայտորեն հասունանում էր պատերազմը։

Այդ թվում Ադրբեջանին ռուսական միլիարդավոր դոլարների գրոհային սպառազինության մատակարարումով, ինչը նախեւառաջ ուներ հենց պատերազմի կանաչ լույսի նշանակություն՝ Ռուսաստանի Դաշնությունը համանախագահ միջնորդ երկիր էր։

ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակից երկիր էր, ՌԴ-ն ռեգիոնալ անվտանգության առանցքային երկիր էր:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *