ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Համացանցում է հայտնվել Լևոն Արոնյանի և Արիանայի հարսանեկան արարողությունից մինչ օրս չհրապարակված մի հատված
Օրեր առաջ կյանքից հեռացավ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանան։ Արիանա Կաոիլին մարտի տասնչորսին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։
Լևոնն ու Արիանան ծանոթացել են 2006թ․ և շուրջ հինգ տարի միասին են եղել։ Նշանադրվել են 2015թ․, ամուսնացել են 2017թ։
Նույն թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։ Համացանցում Լևոնի ու Արիանայի հարսանիքից չհրապարակված կադրեր են հայտնվել։
Տեսանյութը դիտեք ստորև՝