Ցնցող բացահայտում. «Ինձ ինչ-որ բան ներարկեցին և ուղարկեցին Չինաստան»

Newstime.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի պատմություն, որը կհետաքրքիր ու հարցրեր կառաջացնի շատերիդ մոտ։ Ամեն ինչ սկսվեց հանգիստ ու աննկատ․ —Արդեն հինգ տարի էր, որ աշխատում էի դեղագործական ընկերություններից մեկում․․․ Լուրջ պաշտոն չէի զբաղեցնում, բայց տեղյակ էի գործարանում կատարող մանրամասների վերաբերյալ․․․

Աշխատավարձս բարձր չէր, սակայն աշխատում էինք մեծ պատվով, որովհետև ունեինք վստահություն, որ յուրաքանչյուր օր մեր դեղերի շնորհիվ փրկում էինք հազարավոր կյանքեր․․․ Հերթական անգամ աշխատանքից վերադառնալուց հետո՝ տուն հասնելուն պես, ընկերոջիցս տարօրինակ զանգ ստացա, ով ինձ լավ թվացող առաջարկով էր ուզում հանդիպել, որը սակայն իր հետևից բերելու էր ողբերգությունների շղթա․ Ինչևէ․․․

Զանգը դեռ չանջատած, միանգամից շտապեցի հանդիպման։ Ընկերս, ում հետ մտերմացել էի աշխատանքի վայրում, մեծ ոգևորությամբ սկսեց պատմել մեր գործարանի, իմ աշխատավարձի հնարավոր բարձրացման վերաբերյալ, խոստում հայցեց ինձանից, որ այն ինչի մասին պետք է հիմա խոսի, պետք է ընդմիշտ գաղտնիք մնա, այլապես նա կարող է հայտնվել բանտում․․․

Շատ չմանրանալով ասեմ, որ այն ինչ լսեցի նրանից շատ վախեցրեց ինձ, սակայն հետաքրքրությունն էլ ավելի զորեղ գտնվեց ու ես խնդրեցի մանրամասնել․․․ Մեր գործարանը, ամիսներ առաջ համագործակցություն էր սկսել տեղի մեծ ընկերություններից մեկի հետ, ով զբաղվում էր բազում պատվաստանյութերի մշակմաբ, փորձարկումներով և արտադրմամբ․․․

Ընկերս ինձ ասաց, որ նոր պատվաստանյութի համար կամավոր անձինք են հարկավոր, ովքեր որոշակի գումարի դիմաց կհամաձայնեն մասնակցել այդ փորձակումներին։ Վախեցնողն այն էր, որ ընկերս խոսքի մեջ ասաց, որ վաղ թե ուշ ինձ պետք է գալու այդ պատվաստանյութը ու աշխարհի գրեթե ողջ ազգերը երազելու են դրա մասին․․․

2019 թ․-ի նոյեմբեր ամիսն էր, այդ ժամանակ ես չէի հասկանում թե խոսքն ինչի մասին էր, պարզապես հետաքրքրությունից դրդված որոշեցի համաձայնել, առանց այդ էլ ֆինանսական խնդիրներ ունեի․․․ Առողջական վիճակս լավ էր, ոչ մի խնդիր չունեի ու ստուգումից հետո, ինձ ընդունեցին այդ նոր փորձարկումների աշխատանքի նպատակով․․․

Արդեն 3-րդ օրն ինձանից ու մյուս մասնակիցներից ստորագրություն վերցրին, որով պարտավորվում էինք ոչ մի տեղ չշոշափեի աշխատանքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն․ մենք իրավունք չէինք ստանում որևէ տեղե խոսքեինք այդ մասին, մինչ պայմանագրի ավարտ․․․

Երերք օրում ձևավորվեցին տասը հոգանոց խմբեր ու մեզ այդ ընկերության հենց ներսում տարածք հատկացրին, որ այնտեղ էլ ապրեինք, մինչ փորձարկման ավարտը։ Եվ ահա 4-րդ օրն եկան բժիշկներն ու ասացին, որ պետք է մեզ ինչ-որ բան ներարկեն, որ հասկանան թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում դրան։ Ասացին, որ ոչ մի էական բան չկա, պարզապես հնարավոր է՝ հազ ու ջերմության բարձրացում, բայց վտնգավոր ոչինչ չկա․․․

Անցավ ևս 6 օր ու այնտեղ գտնվելու մեր 10-րդ օրը լրացավ։ Ընկերության մեզ արդեն ծանոթ բժիշկների փոխարեն, մեր սենյակ եկան հատուկ համազգեստով 2 անձ ու հետաքրքրվեցին թե մեզանից ով ի՞նչ գանգատ ունի․․․ Թեպետ գրեթե բոլորս ոչ մի լուրջ խնդիր կամ բողոք չունեինք, բայց մեր խմբի տասը հոգուց 4-ն ասացին, որ երբեմն հազում են և երեք օր է ջերմություն ունեն, բայց իրենց, այդուհաներձ, վատ չեն զգում․․․

Այդ հատուկ համազգետսով մարդիկ բոլոր ջերմողներին շնորհակալություն հայտնեցին ու ասացին, որ վերջիններս այլևս չեն կարող մասնակցել փորձարկումներին ու խորհուրդ տվեցին վերադառնալ տուն, և հաշվի առնելով, որ արդեն 1 շաբաթից ավել է ինչ մեկուսացված էինք, օրվա մեջ գոնե 2 ժամ դուրս գալ մաքուր օդի և գնալ մարդաշատ վայրեր, որ շուտ ցրվեն այս վիճակից և վերադառնան բնականոն կյանքի։ Բայց կարգադրեցին, այդ անել միմիայն Նոր տարուց հետո։ Նրանք հավաստեցին, որ ոչ մի խնդիր չի առաջանա՝ կապված նրանց առողջական վիճակի հետ․․․

Մեր խմբի մեջ մնացինք վեց հոգով, մեզ առաջարկվեց ևս մի քանի օր մնալ, իսկ նրանց ովքեր կհամաձայնեին գնալ արտերկրում գտնվող իրենց մասնաճյուղերում շարունակել փորձարկումները՝ մի քանի անգամ ավել գումար կստանան․․․․

Բոլորս բացի մեկից միանգամից համաձայնեցինք։ Պետք է ընդամենը 1 շաբաթով մեկնեինք տարբեր երկրներ ու դրա դիմաց մեծ պարգևավճար ստանալով վերադառնայինք մեր տները․․․ Մենք ոչ մի պատկերացում չունեինք թե ինչ էր լինելու մեզ հետ ու թե ինչ իրարանցում էր լինելու աշխարհով մեկ․․․ Մեզ բերեցին հինգ տարբեր ավիատոմս ու ասացին, որ աչքներս փակ յուրաքանչյուրս պատահականության սկզբունքով ընտրեինք թե ով ո՞ր երկիր պետք է մեկներ։ Ինձ բաժին հասավ Չինաստանը․․․

Լաբարատորիայում գտնվելու ժամանակ մեզ չէր թույլատրվում ոչ մի զանգ կատարել, մեզ մոտ հեռախոս պահել, չունեինք նաև համակարգիչ, նոթբուք ու պլանշետ․ մի խոսքով կտրված էինք աշխարհից։ Յուրաքանչյուր չորս օրը մեկ միայն, կարող էինք զանգ կատարել, այն էլ իրեց աշխատակցի հսկողությամբ․․․

Իմ՝ Չինաստան գնալուն մնացել էր հաշված օրեր, ու ես խնդրեցի, որ ինձ թույլ տան մինչ այդ զանգահարեմ ու հրաժեշտ տամ մտերիմներիս։ Ինձ հրահանգեցին, որ ոչ մի պարագայում չասեմ թե կոնկրետ որ երկիր եմ գնում, այլ ասեմ, որ որոշել եմ մի փոքր ճամփորդել։ Ինչևէ 1-ինը զանգահարեցի ընկերոջս։ Հեռախոսին պատասխանեց նրա մայրն ու ասաց, որ ընկերս օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել ու կյանքից զրկվել․․․

Չխորանալով իմ ապրումների մեջ, առաջ անցնեմ ու ասեմ, որ Չինաստան մեկնելուս մնացել էր երկու օր ու իմանալով, որ ես մենակ եմ ապրում, որովհետև ծնողներս դեռ տարիներ առաջ էին կյանքից հեռացել, ինձ թույլ տվեցին, որ մեկ ժամով գնամ տուն ու անձնական մի քանի իր վերցնեմ․․․

Տանը ևս մեկ խեռախոս ունեի, որ ինձ էր մնացել հորիցս հետո, ժամանակին նրանն էղել։ Տուն մտնելուն պես առաջինը մոտեցա այդ հեռախոսին ու տեսա տասից ավել բաց թողնված զանգ ընկերոջից ու երկու ձայնային հաղորդագրություն նրա կողմից․․․

Ձայնագրության մեջ հազիվ լսելի ու վախեցած ձայնով ընկերս ասում էր, որ ոչ մի դեպքում տանից դուրս չգամ, ոչ մի դեպքում չշփվեմ այլ մարդկանց հետ։ Ամենասարսափելին այդ զանգի մեջ, սակայն, այդ չէր, վերջում ընկերս ասաց, որ իրեն հետևում են ու իր կյանքին վտանգ է սպառնում, և որ հետագյում կմանրամասնի թե ինչն ինչոց է․․․

Երկրոդ հաղորդագրության մեջ ասվում էր, որ ոչ մի դեպքում չհամաձայնվեմ այլ երկիր գնամ, այլապես հազարավոր մարդկանց կսպասնեմ, խոսքի մեջ անընդհատ ներողություն էր խնդրում ինձանից, որ ինձ ներքաշեց էս ամենին մեջ։ Ասում էր, որ նրանք իրենց մարդկանց ունեն ամեն տեղ, անգամ կառավարությունում և ոչ միայն մեր, այլև աշխարհի տարբեր երկրներում․․․

Ասել, որ ես շփոթված կամ վախեցած էի, նշանակում է ոչինչ չասել։ Այդ պահին ինձ այնքան էի կորցրել, որ շունչս սկսեց կտրվել, օդը սկսեց չհերիքել ու տանից անմիջապես դուրս եկա։ Դրսում ինձ սպասում էին լաբարատորիայի աշխատակիցները, ովքեր արագ մոտեցան ինձ ու ինչ-որ հանգստացնող սրսկեցին, որից վարկյաններ անց քնեցի․․․

Երբ արթնացա, նորից լաբարատորիայում էի։ Սկզբում մտածեցի թե ինչ-որ բան են պարզել, բայց հետագայում պարզ դարձավ, որ ինձ ընդամենը հանգստացնող էին ներարկել, տեսնելով իմ շփոթված ու խառնված վիճակը։ Տարօրինակություններն այսքանով չէին ավարտվում։ Նրանք չգիտեին նաև ընկերջս զանգի ու հաղորդագրության վերաբերյալ, քանի որ տեղեկություն չունեին տանը եղած իմ մյուս բջջայինի հետ կապված․․․

Մեկնելուս մնացել էր մեկ օր, ու չգիտեի թե ինչ անեի, ում դիմեի։ Անկեղծ շատ վախեցած էի ու որոշեցի կյանքս վտանգի տակ չդնելու համար անեմ այն, ինչ նրանք կասեն ու համաձայնեցի մեկնել, առանց որևէ կասկած հարուցելու։ Այն ինչ ասել էր ընկերս ոչ մի կերպ դուրս չէր գալիս մտքիցս, սակայն, ճիշտն ասած, այդ ժամանակ չէի հասկանում թե խոսքը հատկապես ինչի մասին էր, միայն ունեի որոշ ենթադրություններ, սակայն այդ բավական չէր՝ կյանքս վտանգի տակ դնելու համար․․․

Նոյեմբեր ամսվա վերջին օրերն էր, աշխատակիցներն ասացին, որ Չինաստանում ինձ դիմավորող մարդիկ կլինեն, բայց թե ինչ եղավ իրականում, երբ ես ոտք դրեցի այդ երկիր, որ փոխելու էր մարդկության պատմության ընթացքը, դեռ հետո էր պարզվելու։ Ես չգիտեի, որ քայլող զենք եմ, և որ իմ ամեն քայլից հետո աշխարհը պետք է օրերով ու ամիսներով կանգներ․․․ Սակայն ամեն բան դեռ նոր էր սկսվում ու ամենավտանգավորն ու հետաքրքիր բացահայտումներն առջևում էր․․․ Հեղինակ՝ Ա․ Ջ //ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *