Ալեքսանյան Մառլենայիս ցավը տանիմ ես: Էս պատմությունն ինչի՞ հիշեցի (տեսանյութ)

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքում գրել է.

1993 կամ 1994թ. էր: Բոլորի հիշողության մեջ դաջված երբևէ վատագույն տարիները։ Ինչ-որ ծրագրով, Առաջինից հինգերորդ դասարանների էրեխեքին, որոնք կարիքավոր ընտանիքներից էին, «պասիլկա» էին տալիս: Կարիքավորը ո՞րն է, դասարանի կեսից շատն ստացավ: Սաղս էլ կարիքավոր էինք էլի:

Սակայն ինչ արեց մեր դասղեկը, ես էդ երբեք չեմ մոռանա և չեմ կարող մոռանալ: Էդ հետո իմացանք ու հասկացանք: Բոլոր «պասիլկա» ստացողներին, դեռ մի քանի օր առաջ, ժամերով, տեղով բաշխել էր, որ պահի դասերից հետո:

Րոպեները՝ հաշված: Էն ձև էր բաժանել, որ անգամ ստացողներն իրար չտեսնեին: Էրեխա էինք, հանկարծ վատ կզգայինք, կկոտրվեինք: Ալեքսանյան Մառլենայիս ցավը տանիմ ես:

Էս պատմությունն ինչի՞ հիշեցի: Աչքիս ընկան հայտնի «բարերարի» ցուցադրաբար օգնություն բաժանելու կադրերը: Մարդիկ որքան տարբեր են, ժամանակաշրջանները որքան տարբեր են։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *