ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Բուժաշխատողների գեղեցիկ անակնկալը կարանտինի մեջ գտնվող փոքրիկի ծննդյան տարեդարձին

Բուժաշխատողների գեղեցիկ անակնկալը կարանտինի մեջ գտնվող փոքրիկի ծննդյան տարեդարձին

Ծննդյան անակնկալներ լինում են նույնիսկ մեկուսացման վայրերում։ Ծննդյան տորթ, երգ ու շնորհավորանքներ կարող են նվիրել նաև բժիշկները։ Կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիները զրկված չեն նույնիսկ ծննդյան օրվա հաճելի անակնկալներից։

Կարանտինային վայրերից մեկում բուժաշխատողներն անակնկալ են մատուցել ու շնորհավորել այս օրերին մեկուսացման մեջ գտնվող իրենց փոքրիկ պացիենտներից մեկին։

Տեսանյութը, որում բժիշկները «Happy birthday» երգով ու տորթով թակում են հոբելյարի սենյակի դուռը, Facebook-ում մեծ տարածում է գտել և արժանացել բազմաթիվ օգտատերերի հավանությանը։

Հետաքրքիր է նաև բժիշկների մոտեցումը, իրենք օր ու գիշեր աշխատում են, սակայն երբեք չեն մոռանում դիմացինին նորից ու նորից ուրախացնելու մասին։ Մեր առողջապահության նախարարությունը, ամբողջ բուժանձնակազմն հնարավոր ամեն ելք փնտրում է ստեղծված իրավիճակից առավել դրական դուրս գալու համար։

Իսկ գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *