ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահան Բադասյանի սարսափելի հայտարարությունը. ՇՇՄԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՅԵՐ

Պարոն Բադասյան, ապրիլի 14-ին Արցախում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեկնածուներից Մասիս Մայիլյանն իր ընտրողներին հորդորել է չմասնակցել քվեարկությանը։ Դուք ի՞նչ մտածում այս մասին։

Նախ Մասիս Մայիլյանի այդպիսի որոշումը մենք հենց հաջորդ օրը որոշեցինք չմասնակցել ընտրությանը։ Մենք չենք ուզում այդպիսի կոշտ սխալ գործել։ Ընտրությունները կեղծված են եղել դեռ վաղուց, մեկուկես տարի անընդմեջ ՀՀ նոր իշխանությունները Արցախի ժողովրդին մենակ թողեցին սերժառոբական կլանի դեմ և նրանց պատրաստեցին ընտրություններին։

Հայտնի քաղաքական ուժերը արդեն տարիուկես քարոզարշավ են արել. դա յուրահատուկ կեղծման միջոց էր։ Վերջում էլ հաղթեց փողը և կաշառքը, ինչը մեծ ցավ է մեզ համար։ Մենք չենք մրցեք աթոռի կամ պատգամավորական մանդատի համար, մենք գաղափարի համար ենք մրցել՝ Հայաստանի ու Արցախի միացում։

Ընտրվելու դեպքում էլ պետք է այդ համակարգն բացառապես լուծարեինք՝ նախագահական, կառավարման, Ազգային ժողովի, մասնակցեինք Հայաստանի համապետական ընտրություններին և այստեղ մարզպետ նշանակեինք։

Երկրորդ փուլ հասկացությունը մեզ համար հիմնավոր չէ, քանի որ դա նույն սուտ ընտրությունների շարունակությունն է, և այստեղ հարկավոր է, եթե Հայաստանի հանրապետության իշխանությունները իրոք հեղափոխական են, մտածեն Արցախի վերամիավորման մասին և այդ գործընթացը հասցնեն ավարտին։ Միջազգային հարաբերությունների մեջ բոլոր նախադրյալները կան, որ այդ ամենը արվի։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *