Այսպիսի բան միայն ՀԱՅը կարող էր անել. Ղազախստանում քրեական գործ է հարուցվել

Ջամբուլը Ղազախստանի հնագույն քաղաքներից մեկն է, Ժամբիլի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է երկրի հարավում, Ղրղզստանի հետ սահմանի մոտ, Թալաս գետի վրա ։ Քաղաքի բնակչությունը ՝ 356 069 մարդ է։ Կան միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, ավտոկայաններ, առեւտրի կենտրոններ, զվարճանքի համալիրներ, բազմաթիվ հրապարակներ, ինչպես նաև զբոսայգիներ:

Հենց այս քաղաքում է պատահել ստորև նկարագրված դեպքը՝ մեր հայրենակցի մասնակցությամբ .

Հրայր Եղյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հնարամիտ Հայը»

Ղազախստանի Ջամբուլ քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչ, քաղաքացի Ս. Բ-ի հանդեպ հարուցվել է քրեական գործ:

այդ քրգործի նյութերի համաձայն՝ ծնունդով Հայաստանի Հոկտեմբերյան քաղաքի քաղաքացին աշխատելով դպրոցում, որպես ֆրանսերեն լեզվի ուսուցիչ, երեք տարի անըդմեջ աշակերտներին ֆրանսերենի փոխարեն սովորեցրել է հայոց լեզու:

Հարկ է նշել, որ երեխաներն այժմ ազատ կարդում ու բավարար լավ խոսում են հայերեն: Քննությունը շարունակվում է: Կասկածյալից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *